«Ինձ ոչ մեկը չի աջակցել». Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել ու չի զանգել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներն ու խոսել Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում չկա և չի քննարկվել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո

Կալանքից ազատվելուց հետո Ծառուկյանը Քոչարյանի հետ չի հանդիպել ու նույնիսկ հեռախոսով չի խոսել։ Իսկ կալանքից ազատվելը, Ծառուկյանի բնորոշմամբ, «կատարվել է օրենքի սահմանում։

Լրագրողների հիշեցմանը, որ Քոչարյանի անունը մշտապես կապվել է ԲՀԿ–ի հետ, ու նա աջակցել է Ծառուկյանի բիզնեսի բարգավաճմանը, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ինչ եք ասում, աղջիկ ջան, կարող է ձեր բարեկամներին է աջակցել։ Ինձ ոչ մեկը չի աջակցել, ես ոչ մեկի առաջ պարտավորություն չունեմ»։

Անդրադառնալով դատական համակարգում իրականացվող փոփոխություններին` Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ–ն բազմիցս հայտարարել է, որ փոփոխություններն անհրաժեշտ են և պետք է իրականացվեն ըստ օրենքի ու Սահմանադրության։