Հուլիսին մտադիր եմ Սինգապուր այցելել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը կարծում է, որ անհրաժեշտ է 2019 թվականին Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ–ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել Սինգապուրի հետ համագործակցության վերաբերյալ։

Փաշինյանը ծանոթացել է Ղազախստանի նոր նախագահի հետ. ի՞նչ են պայմանավորվել նրանք

«Կարևոր է այս տարի Սինգապուրի հետ փաստաթղթերի փաթեթի ստորագրումը։ Հուլիսին մտադիր եմ Սինգապուր այցելել և անել հնարավոր ամեն բան այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար», – ասել է Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն այսօր անցկացվում է Նուր–Սուլթանում։

Նիստի արդյունքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնց հարցում կոնսենսուս է ձեռք բերվել։ ՀՀ վարչապետը նաև հայտնել է, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը կկայանա Երևանում 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։