ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Հանձնաժողովի նիստը նոր լիցք կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին»

Տարիների ընդմիջումից հետո, հունիսի 27-ին ու 28-ին նախանշված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։ Ինչպիսի՞ առաջնային հարցեր կան հայ-վրացական այսօրվա օրակարգում, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին է խոսել պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Sputnik
Մելիքյան. «Հանձնաժողովի նիստը նոր լիցք կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին»

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ երկու կողմերը նիստին ճիշտ պատրաստված լինեն և դրա արդյունքում ճանապարհային քարտեզի պես ինչ-որ մի փաստաթուղթ լինի՝ կապված տարբեր ոլորտներում առկա հնարավորությունների հետ։

«Առհասարակ երկու երկրներում վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվ ներքաղաքական գործընթացներ տեղի ունեցան, որոնք ևս ազդեցին հայ-վրացական հարաբերությունների վրա»,-ասում է Ջոնի Մելիքյանը։

Չնայած դրան, ըստ վրացագետի, կողմերն ակտիվորեն փոխգործակցում էին, և դա ցույց է տալիս, որ պետք է ակտիվացնել հարաբերությունները։

«Հանձնաժողովի նիստը ևս մեկ անգամ նոր լիցք կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին»,-կարծում է Մելիքյանը։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն այս տարվա մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Դիլիջանում նախանշված է հայ-վրացական գործարար համաժողով։