Բողոքի ակցիա Երևանում. մարդիկ փակել են Բաղրամյան պողոտան. տեսանյութ

Բուքմեյքերական ընկերության աշխատակիցներն Արարատ Միրզոյանի հետ հանդիպում են պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Բուքմեյքերական ընկերության աշխատակիցներն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման դեմ:

Բողոքի ակցիա իրականացնողները քիչ առաջ փակեցին Բաղրամյան պողոտան։

«Որ իրենք էին փակում, լա՞վ էր։ Օրեր առաջ դատարանների դռներն էին փակել, մենք էլ հիմա փողոցն ենք փակել»,–ասաց նրանցից մեկը։

Բողոքի ակցիա Երևանում. մարդիկ փակել են Բաղրամյան պողոտան. տեսանյութ

«Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ո՛չ մենաշնորհին» պաստառներով ցուցարարները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով` իշխանությունը նպաստում է, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:

Բուքմեյքերները 1.5 տարի ժամանակ ունեն. Թունյանը ներկայացրել է փոփոխությունները

Նրանք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում են պահանջում։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։

Բողոքի ակցիա Երևանում. մարդիկ փակել են Բաղրամյան պողոտան. տեսանյութ

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։

Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։