Ավինյանը խոսել է բենզինի շուկայում սպասվող փոփոխությունների մասին

Փոխվարչապետն ասաց, որ Հայաստանում շուտով նոր ներկրող կհայտնվի, որը կփոխի իրավիճակը բենզինի շուկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Բենզինի շուկան Հայաստանում զգալիորեն կփոխվի։ Այս մասին այսօր ԱԺ–ի հետ հարց ու պատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ղազախական ընկերությունները մտադիր են մուտք գործել Հայաստանի բենզինի շուկա. դեսպան

Նախկինում շուկայում երկու դոմինանտ ընկերություն կար («Ֆլեշն» ու «Սի Փի Էս»–ը), վերջին տարիներին ներմուծման ծավալը մեծացրել էր նաև երրորդ ընկերությունը («Մաքս Պետրոլ»)։ Նա ավելացրեց, որ առաջիկա ամիսներին չորրորդ ընկերությունն էլ կհայտնվի։

«Հայաստանում բենզինի շուկայում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Հնարավոր է՝ շուկա մտնի նոր ընկերություն, որը կթուլացնի որոշների գերիշխող դիրքը», – ավելացվեց նա։

Ընդհանուր առմամբ տարեկան 330-340 հազար տոննա նավթամթերք է Հայաստան ներմուծվում։ Բենզինի ներկումը համեմատաբար մեծ չէ, քանի որ մարդատար մեքենաների մոտ 90% սեղմված գազով է, ոչ թե բենզինով։ Դիզելը ներկրվում է ավտոբուսների մի մասի ու գյուղատնտեսական տեխնիկայի համար։