ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հանրահայտ Facebook սոցիալական ցանցը որոշել է ավելի հեշտացնել օգտատերերի հետ կապը և նոր ֆունկցիա է գործարկել, որի շնորհիվ ցանցում արձանագրված խափանման մասին հնարավոր է Facebook-ի թիմին տեղեկացնել սմարթֆոնը թափահարելու միջոցով։ Այս մասին հայտնում է Endgadget-ը:
Բջջային սարքը թափահարելուց հետո էկրանին կհայտնվի մի պատուհան, որի միջոցով օգտատերը կկարողանա ուղարկել իր բողոքը։ Նոր գործառույթը դեռևս հասանելի չէ բոլորին, բայց այդ հարցը կլուծվի հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։
«Բողոքի համար թափահարել» մեթոդը ավելի վաղ կիրառվում էր որպես iOS-ի լրացուցիչ գործառույթ: Այժմ այն կդառնա սկզբնադիր կարգավորում iOS-ի և Android-ի համար:
Օգտատերերն առաջվա պես կարող են խնդրի մասին զեկուցել Facebook-ի օգնության բաժնից: Ընկերությունը հույս ունի, որ նոր մեթոդը կհեշտացնի գործընթացը: