Աշխատավարձերը 2020թ–ին կբարձրանան նաև հիվանդանոցներում. առողջապահության նախարար

Պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերն արդեն բարձրացրել են 2018թ–ի օգոստոսին, իսկ մեկ տարի անց ցանկանում են բարձրացնել նաև Հայաստանի բոլոր հիվանդանոցներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. 2020թ–ին Հայաստանի հիվանդանոցներում նկատվում է աշխատավարձերի զգալի աճ։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Սա Հայաստանն է. Արսեն Թորոսյանն ուղղաթիռով մեկնում է Սյունիք ու նկարում Արարատը. տեսանյութ

2018թ–ի օգոստոսից պոլիկլինիկաներում աշխատավարձերը բարձրացել են 15 տոկոսով։ Բարձրացումը վերաբերել է Հայաստանի մոտ 10 հազար բուժաշխատողների։

Հիվանդանոցներում աշխատավարձը հաշվվում է ոչ թե կոշտ նորմատիվով, այլ մի քիչ այլ կերպ, հիշեցրեց նախարարը։

Պետպատվերի եկամուտներից հիվանդանոցը պետք է որոշակի տոկոս հատկացնի աշխատավարձային հիմնադրամին։ Բայց յուրաքանչյուր հիվանդանոցի ղեկավարություն ինքն է որոշում, թե ում և ինչքան աշխատավարձ տա (այդ թվում` մասնավոր ծառայությունների հաշվին)։

Հաշվի առնելով, որ համակարգում աճում է վճարային ծառայությունների տեսակարար կշիռը, պետք է աճ լինի նաև աշխատավարձերում։ Նախարարն առաջարկում է ստուգել հիվանդանոցների բյուջեն` պարզելու համար, թե որքանով կարելի է բարձրացնել աշխատողների աշխատավարձերը, եթե բարձրանում է վճարովի ծառայությունների գինը։

Բացի այդ, գալիք տարում նախատեսվում է ավելացնել առողջապահության բյուջետային ծախսերը: Նոր միջոցների մի մասը կգնա նաև աշխատավարձերը բարձրացնելուն հատկապես հիվանդանոցային օղակի համար (քանի որ պոլիկլինիկաներում աշխատավարձերն արդեն բարձրացել են)։

Նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով առողջապահության և սոցիալական ապահովման ոլորտներում 2019թ–ի առաջին կիսամյակում միջին աշխատավարձը կազմել է 159 հազար դրամ, այսինքն հարկերը հանած` մոտ 122 հազար դրամ։