Աժ մեծամասնությունը մերժեց ՀՀ նախագահի առաջարկած հերթական թեկնածուին

Արթուր Վաղարշյանը ՀՀ նախագահի ներկայացրած արդեն հինգերորդ թեկնածուն է, ում փակ գաղտնի քվեարկությամբ մերժում է ԱԺ մեծամասնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Խորհրդարանն այսօր հերթական անգամ մերժեց ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին։

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը կազատվե՞ն մեղադրանքից. ՍԴ որոշման հնարավոր արդյունքը

Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, Արթուր Վաղարշյանի ընտրության քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորներից կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ` 53, 5 քվեաթերթիկ համարվել է անվավեր։

«Արթուր Վաղարշյանը չի ընտրվել դատավորի պաշտոնում»,– արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց նիստը նախագահող Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Արթուր Վաղարշյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, Իրավագիտության մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ է, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ։

«Լիազորությունների վերազանցում», թե՞ մակերեսային մոտեցում. Քոչարյանի կողմը հակադարձում է

Վաղարշյանը ՀՀ նախագահի ներկայացրած 5-րդ թեկնածուն է, որին մերժում է ԱԺ մեծամասնությունը։

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց 2019թ–ի ապրիլին։

Մինչ այդ` 2018թ–ի ընթացքում 6-րդ գումարման ԱԺ–ը մերժել էր նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները Սարգսյանն առաջադրել էր 2018թ.-ին, նախորդ գումարման ԱԺ-ին:

Հիշեցնենք` ՍԴ դատավորի պաշտոնը թափուր էր մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ–ն իրականացնում է փակ գաղտնի քվեարկությամբ։