Վտանգը որոշողն իրենք են. Օսիպյանը Քոչարյանի դատավորի` ոստիկաններով շրջելու մասին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը ոստիկաններն են ապահովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանությանը, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն: Այս մասին, այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հարցին, թե նրա կյանքին ռեալ վտա՞նգ սպառնում էր, ոստիկանապետը պատասխանեց, որ վտանգը որոշողն իրենք են։ «Իրենք գրությամբ դիմել են ոստիկանությանը, մենք պարտավոր ենք ապահովել դատավորի անվտանգությանը»,–ասաց նա։

Ամեն ինչ պետք է անել Եռամիասնությունը միշտ անսասան պահելու համար. Բակո Սահակյանի ուղերձը

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլը գրել էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում։

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։