Վիլնյուսի օդանավակայանում ձերբակալվել է Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը

Մարատ Կասեմը ձերբակալվել է «սպառնալիք ազգային անվտանգությանը» ձևակերպմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Վիլնյուսի օդանավակայանում ձերբակալվել է Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը, որը գործուղման էր մեկնել։ Այս մասին հայտնում է «Ближнее зарубежье. LIVE» տելեգրամ–ալիքը։

Մարատ Կասեմը ձերբակալվել է «սպառնալիք ազգային անվտանգությանը» ձևակերպմամբ։

Sputnik Լիտվան աշխատանքը սկսել է 2016թ–ի դեկտեմբերին։ Տեղեկատվական կայքը տեղեկություններ է հրապարակում Լիտվայում և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին։

Բալթյան երկրների իշխանությունները բազմիցս փորձել են խոչընդոտել ռուսական ԶԼՄ–ների աշխատանքը։ Այսպես, Sputnik Լատվիա կայքը գործարկումից հետո արգելափակվեց, որից հետո գործակալությունը փոխեց դոմենը։ Անցած տարի Ռիգայում ձերբակալեցին Sputnik Լատվիայի գլխավոր խմբագիր Վալենտին Ռիժենցովին։ Sputnik Էստոնիային ավելի վաղ սպառնացել են ազգայնականները, կայքը բազմիցս բախվել է պետական մարմինների ճնշումներին։

Ռուսաստանի ԱԳՆ–ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Բալթյան երկրներում ԶԼՄ–ներին ճնշելու դեպքերը «ակնհայտորեն ցուցադրում են, թե գործնականում ինչ արժեն Վիլնյուսի, Ռիգայի և Տալլինի` ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը հավատարիմ լինելու դեմագոգիկ հայտարարությունները»։