Տիմատին բաճկոն է նվիրել Շոյգուին. լուսանկարներ

Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում նորաձևության ցուցադրություն է կայացել, որի ընթացքում Տիմատին նվեր է մատուցել ՌԴ պաշտպանության նախարարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանի ամենափակ ռազմական օբյեկտներից մեկում` Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, երեկ` մայիսի 27-ին, կազմակերպված ցուցադրության ժամանակ մոդելները ներկայացրել են «Ռուսաստանի բանակի» և ռեփեր Տիմատիի համատեղ զինվորական ոճի հագուստը` կանանց, տղամարդկանց և երեխաների համար։

Տիմատին Հայաստանում նկարահանած տեսահոլովակից հետո որոշել է լիամետրաժ ֆիլմ նկարել

Ցուցադրությանը ներկա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Տիմատիից նվեր է ստացել Black Star ապրանքանիշի բանակային բաճկոն` կարված անհատական դիզայնով։

Տիմատին բաճկոն է նվիրել Շոյգուին. լուսանկարներ

«Ինձ պատմեցին, թե ինչ է սիրում պաշտպանության նախարարը։ Նրա նախասիրությունների, համացանցում լուսանկարների հիման վրա մենք բաճկոն կարեցինք, որը դուր կգար հենց նրան։ Մեզ տվեցին ստույգ չափսերը, և ստեղծեցինք բացառիկ նմուշ», – ասել է Տիմատին։

Տիմատին բաճկոն է նվիրել Շոյգուին. լուսանկարներ

«Զվեզդա» հեռուստաալիքի տվյալներով` գարնանային–ամառային հավաքածուի վրա աշխատել են մոտ կես տարի. ռեփ ոճ` «Ռուսաստանի բանակ» տարբերանշանով վերնազգեստում, ազատ տաբատներ` հավաքված կոճերի մոտ, oversize հուդիներ և նորաձև կոմբինեզոններ։ Աղջիկներին առաջարկում են սաֆարի զգեստներ, իսկ երիտասարդներին` երկար ամառային շորտեր ու շապիկներ` կրծքին և մեջքին «Սիրիա» գրությամբ։ Ամեն ինչ զինվորական համազգեստի գույներով է` ավանդական մուգ կանաչ, ավազագույն և սև։