Սարդարապատում Արամ Մանուկյանի 140–ամյակին նվիրված հուշակոթող բացվեց

Արամ Մանուկյանի 140–ամյակին նվիրված հուշակոթողի քանդակագործն Արտակ Համբարձումյանն է, ճարտարապետը` Հայկ Ասատրյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Սարդարապատում այսօր Արամ Մանուկյանի 140–ամյակին նվիրված հուշակոթող բացվեց։ Հուշակոթողի քանդակագործն Արտակ Համբարձումյանն է, ճարտարապետը` Հայկ Ասատրյանը։ Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը, կառուցվել է Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ։

Հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում: Խորհրդանշական սիմվոլներն են սուրը, արծիվները, հավերժության խորհրդանիշը:

Ամեն ինչ պետք է անել Եռամիասնությունը միշտ անսասան պահելու համար. Բակո Սահակյանի ուղերձը

Նշենք, որ Առաջին Հանրապետության 101–ամյակի կապակցությամբ Սարդարապատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական էլիտան։

Նախագահն ու վարչապետը ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի հուշահամալիրում։

Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»: