Պատանին կոտրել է Apple-ի սերվերը

Դեռահասը ներխուժել է տեխնոհսկայի սերվեր՝ հուսալով, որ աշխատանքի առաջարկ կստանա ընկերությունից, բայց հայտնվել է ոստիկանությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում բնակվող 17–ամյա պատանին կոտրել է Apple–ի սերվերը՝ մտածելով, որ տեխնոհսկան կգնահատի այդ քայլը և նրան աշխատանքի կվերցնի, ինչպես 17–ամյա երիտասարդին, որը նմանատիպ սխրանք էր գործել 2014 թվականին: Այս մասին հայտնում է endgadget-ը:

Samsung-ը գրոհի է անցել Huawei-ի դեմ. «կորեացին» առաջարկում է փոխանակել «չինացուն»

Այնինչ տղայի հույսերը չեն արդարացել, և այդ «սխրանքից» հետո նրանց տուն են ժամանել ոստիկանության աշխատակիցները:

Պատանուն մեղադրել են 2 հարձակման, ինչպես նաև Apple-ի ներքին փաստաթղթերը ներբեռնելու համար: Պարզվել է, որ տղան նմանատիպ բան էր արել դեռ 13 տարեկանում:

Դատարանը որոշել է, որ տղայի ընտանիքը պետք է 500 ավստրալիական դոլար տուգանք մուծի: (մոտավորապես 346 ամերիկյան դոլար):

Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը` հայտնելով, որ իրենք են բացահայտել սերվերը կոտրելու դեպքը և այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին։