Մայիսի 28–ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության հռչակման օրը։ Տոնի կապակցությամբ այսօր «Սարդարապատ» հուշահամալիրում միջոցառումներ էին կազմակերպվել, որին մասնակցեց երկրի բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ պաշտոնյաներ։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք Սարդարապատում տեղի ունեցած տոնական միջոցառման վառ կադրերը։