ՀՀ քաղաքացուն 5 կգ թմրանյութով ձերբակալել են ռուս–լեհական սահմանին

BMW X5 մակնիշի մեքենայի մաքսայի զննման ժամանակ ձերբակալել են 1965 թվականին ծնված ՀՀ քաղաքացու։ Մաքսակետի աշխատակիցները կասկածել են, որ նա ապօրինի ապրանք է տեղափոխում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ռուս–լեհական սահմանի մաքսակետի աշխատակիցները հինգ կիլոգրամ թմրանյութ տեղափոխող ՀՀ քաղաքացու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է Կալինինգրադի մարզի Ռուսաստանի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։

Մոսկվայում հայ բիզնեսմենի սպանության կասկածյալին քննիչները գտել են

1965 թվականին ծնված ՀՀ քաղաքացուն ձերբակալել են լեհական համարանիշներով BMW X5 մակնիշի մեքենայի մաքսայի զննման ժամանակ։ Մաքսակետի աշխատակիցները կասկածել են, որ նա ապօրինի ապրանք է տեղափոխում։

Նշվում է, որ մեքենայի մանրազնին խուզարկման ընթացքում բուսական ու սինթետիկ ծագում ունեցող նյութով 20 պոլիէթիլենային փաթեթ է հայտնաբերվել։ Փորձագետի եզրահանգմամբ` այնտեղ մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա թմրանյութ ու 0,5 կիլոգրամ ամֆետամին հոգեմետ նյութ է եղել։

Այս պահին Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են. նրա հանդեպ կիրառվելիք խափանման միջոցի հարցն է լուծվում։  ՌԴ Քննչական կոմիտեի Կալինինգրադի մարզի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ 229 հոդվածի 4 մասով (առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի տեղափոխում)։ Այդ հոդվածը նախատեսում է մինչև ցմահ բանտարկություն։