ՌԱԴԻՈ

Էլիբեգովա․ «ԱԳՆ–ի միջոցով Ադրբեջանը խոսում է խաղաղությանն, ՊՆ–ի միջոցով`պատերազմի մասին»

Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ կոշտ, իրենք կոմպրոմիսի չեն գնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի՝ Կոմերսանտ թերթին տված հարցազրույցին։
Sputnik

 

Էլիբեգովա․ «ԱԳՆ–ի միջոցով Ադրբեջանը խոսում է խաղաղությանն, ՊՆ–ի միջոցով`պատերազմի մասին»

Ըստ Էլիբեգովայի՝ մի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության միջոցով Ադրբեջանը խոսում է խաղաղ բանակցային գործընթացի մասին, մյուս կողմից՝ ՊՆ ղեկավարի բերանով` ռազմական գործողությունների։

«Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ամենակարևորն անվտանգության հարցն է և Արցախի ժողովրդի իրավունքները»,-ասել է Էլիբեգովան։ 

ԱԳՆ  ղեկավարների վերջին հանդիպումից հետո, փորձագետի գնահատմամբ՝  կողմերը  սկսելու են աշխատել  հումանիտար համատեղ նախագծերի շուրջ։ Եվ այստեղ  առանց  պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհնար կլինի նման գործընթացը։