ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է այսօր Երևան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հանդիպման մանրամասների և քննարկված թեմաների ամսին առայժմ ոչինչ չի տեղեկացվում։
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանն է ներկայացվել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը։Հենց այդ շրջանակում այսօր Հայաստան է այցելել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: