Վիճաբանություն գիշերային ակումբում. Ռոբը հարվածել է կնոջ գլխին ու ջարդել ապակիները

Երևանյան գիշերային ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տղամարդը մոխրամանով խփել է կնոջ գլխին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Մայիսի 26-ին, ժամը 22.35-ին ոստիկանության Շենգավիթի բաժինն ահազանգ է ստացել, որ Արշակունյաց պողոտայում վիճաբանություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Երևանում ընկերուհին դանակահարել է ընկերոջը

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.20-ին, Արշակունյաց պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանության ժամանակ ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի կնոջ գլխին։

Հետո նա կոտրել է ակումբի ծաղկամանները, ծաղիկները և ցուցափեղկի ապակին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է վիճաբանության «հեղինակ» Ռոբի ինքնությունը։ Նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: