Ստանիսլավ Զասը գալիս է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը այսօր`մայիսի 27-ին ժամանում է Երևան:

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մեծ ճգնաժամ չի եղել. ՀՀ–ում Ղազախստանի դեսպանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին

«Ինչպես գիտեք` Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանն է ներկայացվել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը։ Հենց այդ շրջանակում այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,-ասեց Նաղդալյանը:

Զասը հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: