Սա Հայաստանն է. Արսեն Թորոսյանն ուղղաթիռով մեկնում է Սյունիք ու նկարում Արարատը. տեսանյութ

Նախարարը որոշել է Սյունիքի ճանապարհին ուղղաթիռի միջից նկարել Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական կայքի իր էջում «լայվ է մտել» ուղղաթիռի միջից։

«Մեկնում ենք Սյունիքի բիզնես ֆորումին»,– գրել է Թորոսյանն ու ցուցադրել հայկական լեռնաշխարհի գեղեցիկ բնապատկերները։

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է «Իմ քայլը հանուն ... մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովների անցկացումը։ Դրանց նպատակն է մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում կամ արտերկրում գործունեություն ծավալող գործարարներին:

Այսօր գործարար համաժողով կանցկացվի Սյունիքում, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։