ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Հայ-չինական հարաբերություններում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել»

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ուրախությամբ է փաստում, որ հայ-չինական հարաբերություններում շատ կտրուկ շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել՝ պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցով։
Sputnik
Խաչատրյան. «Հայ-չինական հարաբերություններում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել»

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ուրախությամբ է փաստում, որ հայ-չինական հարաբերություններում շատ կտրուկ շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել՝ պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցով։ Չնայած դրան, տնտեսագետը որոշակի խոչընդոտներ է տեսնում Հայաստանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ոլորտում։

«Նախևառաջ, քո ապրանքը պետք է մրցակցային լինի Չինաստանում, սակայն մրցակցային չէ, որովհետև չունենք առանձին համաձայնագիր այդ երկրի հետ»,-արձանագրում է Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով, եթե այդ սահմանափակումները վերացվեն, ապա մենք ստանում ենք մի նոր գործընկեր, որը մեզ առաջարկում է իր երկրում ազատ պայմաններ՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար։

«Ես համարում եմ, որ Չինաստանի մասնակցությունը քաղաքական ու տնտեսական առումով որոշակի լրացուցիչ հնարավորություններ կտա Հայաստանի իշխանությանը որպեսզի կարողանա երկրում առկա հարցերը տարբեր բնագավառներում ավելի արդյունավետ լուծել»,-ասում է Խաչատրյանը։

Փորձագետը հույս ունի, որ ժամանակի հետ կողմերը կհանգեն նման համաձայնության։