Մյասնիկյան պողոտայում 23 տարեկան երիտասարդը մեքենայով բախվել է արգելապատնեշին

Ճանապարհատրանսպորտային պատահարը գրանցվել է «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Սարսափելի ՃՏՊ Սիսիան-Գորիս ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

««911» ծառայությունը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է մայիսի 27-ին, ժամը 05:52-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին»,–հայտնում է ԱԻՆ–ը։

Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: