«Մենք գալիս ենք ձեզ մոտ». Գարիկ Մարտիրոսյանի կինը կատակել է լվացքի փոշու գովազդի թեմայով

Գարիկ Մարտիրոսյանի կինը լուսանկար է հրապարակել սպիտակ զգեստով։ Նա «սպառնացել» է գնալ բաժանորդների տներ, եթե նրանք չդադարեն եռացնել սպիտակեղենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում կատակել է լվացքի փոշու գովազդի թեմայով։

Նա սպիտակ զգեստով լուսանկար է հրապարակել և գրել. «Դուք դեռ եռացնո՞ւմ եք։ Այդ դեպքում մենք գալիս ենք ձեզ մոտ»։

Բաժանորդները նրա գրառման տակ զվարճալի մեկնաբանություններ են գրել. «Մենք շոգից ենք եռում», «Առավոտից լիցքավորում եք», «Ասյա մորաքրոջը հրավիրեք, նա գիտի` ինչ է պետք անել միստր Մուսկուլի հետ»։

Ավելի վաղ Ժաննան լուսանկար էր հրապարակել սև զգեստով և կրկին կատակել իր արտաքին տեսքի մասին։ Նա գրել էր. «Եկել եմ «Էքստրասենսների մարտը» հաղորդման քասթինգին։ Ի՞նչ եք կարծում, կանցնե՞մ»։ Բաժանորդներն անպատասխան չէին թողել նաև այս գրառումը։

«Ձեր ընկերուհին Ալսուն է։ Դուք ոչ միայն կանցնեք, այլ նաև հաղթելու լավ շանս ունեք», «Իսկ ո՞ր զգեստի տակ է դին», «Իսկ որտե՞ղ է ցախավելը», «Ագռավի եք նման, միայն բարի», – գրել էին նրանք։