«Ժպիտների քաղաքն» արդեն ավելի քան 150 մարդու է աջակցել. որքա՞ն գումար է հատկացվել

Հիմնադրամն ընդունում է բոլոր նրանց դիմումները, ովքեր 0-25 տարեկան են և նրանց մոտ քաղցկեղ կամ արյան հիվանդություն է ախտորոշվել։ Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է բուժման, հետազոտման ծախսերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն արդեն իսկ աջակցել է ավելի քան 150` քաղցկեղով կամ արյան հիվանդություններ ունեցող երեխայի և երիտասարդի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե հիմնադրամի օգնությամբ քանի երեխա է օգնություն ստացել:

«Մինչ օրս 120 մլն դրամ գումար ենք հատկացրել 0-25 տարեկանների բուժման համար։ Ամեն օր մեզ դիմողների քանակն ավելանում է, և ամեն օր դիմումներ ենք ստանում։ Մենք հերթագրման խնդիր չունենք, քանի որ որևէ մեկին չենք մերժում»,– ասաց նա։

Դեմիրճյանի խոսքով` բոլոր այն երեխաների համար, որոնք համապատասխանում են իրենց պահանջներին` 0-25 տարեկան են և նրանց մոտ քաղցկեղ կամ արյան հիվանդություն է ախտորոշվել։ Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է նրանց բուժման, հետազոտման ծախսերը։

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի կինն է` Աննա Հակոբյանը։