ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում են

Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները կլինեն նաև Ստեփանակերտում և Բաքվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսքոնթիին և Էնդրյու Շոֆերին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Այս մասին իր twitter–ի պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Տարածաշրջանային այցը համանախագահները սկսել են Երևանից։ Այցի շրջանակներում նրանք կայցելեն նաև Ստեփանակերտ և Բաքու։