Ավստրիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց Սեբաստյան Կուրցին

1945 թվականից ի վեր առաջին անգամ երկրի խորհրդարանը պաշտոնանկ արեց կանցլերին, առջևում նոր կաբմինետի նշանակումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) անվստահության վոթում ներկայացրեց կառավարությանը` կանցլեր Սեբաստյան Կուրցի գլխավորությամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Այս որոշումն աջակցություն է ստացել Ավստրիայի սոցիալ–ժողովրդական կուսակցության (52 պատգամավոր), Ավստրիական ազատություն կուսակցության (51 պատգամավոր) և JETZT կուսակցության (7 պատգամավոր) կողմից։

Ավստրիայի կանցլերը Վիեննայում առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Կուրցը և կառավարությունը ֆորմալ առումով իշխանության գլուխ են մնում այնքան ժամանակ, մինչև Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը կազատի նրանց պարտականություններից։ Դրանից հետո Վան դեր Բելենը նախարարների նոր կաբինետ կնշանակի։

Սա 1945 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ երկրի խորհրդարանը պաշտոնանկ է անում կանցլերին։

Անվստահության վոթումի մասին հարցը բարձրացրեց ընդդիմությունը` երկրում առկա կառավարական ճգնաժամի ֆոնին, որին հանգեցրեց նախկին փոխկանցլեր և Ավստրիական ազատություն կուսակցության (ԱԱԿ) առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի հրապարակումը։

Շտրախեն հրաժարական տվեց, Կուրցը հրաժարվեց շարունակել աշխատել ԱԱԿ–ի հետ կառավարական կոալիցիայում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեց։ ԱԱԿ–ի հեռացած նախարարների պաշտոնին Կուրցը նշանակեց իր կուսակցության ներկայացուցիչների և փորձագետների, ինչն առաջացրել է ընդդիմության դժգոհությունը։