«Ты супер! Суперсезон»–ի եզրափակիչի բոլոր երեխաներին բնակարան նվիրեցին. հայտնի է հաղթողը

Այս անգամ հաղթողին ընտրում էր միայն ժյուրին, առանց հեռուստադիտողների քվեարկության։ «Ты супер! Суперсезон»–ի եզրափակչի բոլոր մասնակիցներին բնակարան նվիրեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Մայիս — Sputnik. «Ты супер! Суперсезон»–ի հաղթողներ են ճանաչվել Դենբերել Օօրժակը և Անաստասիա Սիմոգանովան։ Քիչ առաջ ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Ты супер! Суперсезон»–ը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։

Դանիիլ Խաչատուրովին դահլիճը հոտնկայս էր ծափահարում. «Ты супер! Суперсезон» եզրափակիչ

Ժյուրի մեծամասնության ընտրությամբ ծնողական խնամքից զուրկ երեխաների այս սուպերմրցույթում հաղթող ճանաչվեցին 2–ը` Դենբերել Օօրժակը և Անաստասիա Սիմոգանովան։ Դիանա Անկուդինովոն Գրան պրիի մրցանակակիրն է։

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Դանիիլ Խաչատուրովը զբաղեցրեց 5–րդ տեղը, նրան հաջորդեց Սոֆյա Վոլոշենկոն`4–րդ տեղ։ Բոգդան Վանդիշևը 3–րդ մրցանակակիրն է, իսկ Ռոմոն Դրուժինին` 2–րդը, ըստ ժյուրիի քվեարկության։ Նշենք, որ այս անգամ հաղթողին ընտրում էր միայն ժյուրին, առանց հեռուստադիտողների քվեարկության։

Իգոր Կրուտոյը շոուի մասնակիցներ Վիտալի Տոլոչկինին և Դենբերել Օօրժակին հրավիրեց մասնակցելու «Նոր ալիք» մրցույթին։

Նշենք, որ սուպերսոզոնին մասնակցում էին 57 երեխա` տարբեր երկրներից. Հայաստան (Սաթենիկ Գևորգյան), Ռուսաստան, Աբխազիա, Ուկրաինա, Բելոռուս, Լատվիա, Տաջիկստան, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան։

«Ты супер! Суперсезон»–ի եզրափակիչի բոլոր երեխաներին բնակարան նվիրեցին. հայտնի է հաղթողը

Կիսաեզրափակիչ հասան նրանցից 31–ը, որոնց թվում էր և գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը։ Իսկ եզրափակչում արդեն ելույթ ունենալու հնարավորություն ստացան 13 մասնակից` Դիանա Անկուդինովոն, Եվգենիի Բոյցովը, Բոգդան Վանդիշևը, Սոֆյա Վոլոշենկոն, Ռոմոն Դրուժինին, Կարինա Իսմալիովան, Իվան Մասլենիկովը, Վիտալի Տոլոչկինը, Դենբերել Օօրժակ, Ալեքսանդրա Պանկրատովան, Անաստասիա Սիմոգանովան, Դանիիլ Խաչատուրովը և Դարյա Չերնովան։

«Ты супер! Суперсезон»–ի եզրափակիչի բոլոր երեխաներին բնակարան նվիրեցին. հայտնի է հաղթողը

Հիշեցնենք` գյումրեցի մասնակից Սաթենիկ Գևորգյանը նույնպես մասնակցում էր «Ты супер! Суперсезон»–ին, բայց նա եզրափակիչ չհասավ։ Սաթենիկ Գևորգյանը մեր երկիրը ներկայացնում էր նաև մրցույթի երկրորդ եթերաշրջանում։ Առաջին եթերաշրջանում Հայաստանը ներկայացնում էին Սաբինա Մանվելյանը Վանաձորից և Անգելինա Պապիկյանը Գումրիից։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։ Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։

«Ты супер! Суперсезон»–ի եզրափակիչի բոլոր երեխաներին բնակարան նվիրեցին. հայտնի է հաղթողը