Զոհ և վիրավորներ. Պերուի երկրաշարժի հետևանքները

Զոհ, վիրավորներ, ամբողջությամբ և մասնակի ավերված շինություններ. Պերուում շարունակում են ուսումնասիրել երկրաշարժի հետևանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի-Sputnik. Պերուում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 11 վիրավոր. այս մասին հաղորդում է տեղական La Republica թերթը: Ամբողջությամբ ավերվել է 18 շինություն, 27-ը մասնակի են վնասվել, տուժել են բժշկական կենտրոնների, կրթական հաստատությունների շենքեր, 2 տաճար, վնասվել են ճանապարհներ: Մի քանի շրջաններում խաթարվել է էլեկտրամատակարարումը: Դեպքի վայր է ժամանել Պերուի նախագահ Մարտին Վիսկարրան:

Ուժգին երկրաշարժ Պերուում. կան ավերածություններ և տուժածներ. տեսանյութ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պերուի հյուսիսում 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Մարտին շրջանի Լուգանաս բնակավայրից 83 կմ հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07:41-ին, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 115 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Պերուի քաղաքների մեծ մասում: Սան Մարտին և Լորետո շրջաններում բազմաթիվ շինություններ են ավերվել, բուժկենտրոններից մեկում հիվանդներին էվակուացրել են:

Պերուի նախագահ Մարտին Վիսկարրան հայտարարել է, որ երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում: Նա հորդորել է բնակիչներին խուճապի չմատնվել: