Մեգան Մարքլը «մերժել» է Դոնալդ Թրամփին․ ինչու դքսուհին չի մասնակցի ընդունելությանը

Ըստ որոշ պարբերականների`Մեգան Մարքլը հրաժարվել է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ քաղաքական համոզմունքների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Բրիտանական արքայական ընտանիքը պատրաստվում է ընդունելություն կազմակերպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար, սակայն արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ներկա չի լինի դրան, հնարավոր է, քաղաքական հայացքների պատճառով։ Այդ մասին հաղորդում է Ֆրանս Պրեսը։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են նորածին որդու անունը

Պաշտոնական վարկածն այն է, որ Սասեքսի դքսուհին վերջերս է երեխա ունեցել, սակայն աղբյուրները պնդում են, որ պատճառը Մեգանի քաղաքական հայացքներն են։

ԶԼՄ-ները հիշեցնում են Մարքլի անցյալը, որը ելույթ է ունեցել 2016թ-ի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում և սատարել է Հիլարի Քլինթոնին։ Նա Թրամփին անվանել է «կնատյաց» և «թշնամանք սերմանող մարդ»։

Ընդունելության ժամանակ գլխավորը կլինի արքայազն Չարլզը, որը հիմա փոխարինում է իր 97-ամյա հորը՝ արքայազն Ֆիլիպին։