Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Հայերը միշտ մեծ նշանակություն են տվել նոր ընտանիքի ստեղծմանը։ Այն սկսվում է հարսանիքից, որը պետք է անպայման անցնի «շախով-շուխով»։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե մենք ինչ չգիտենք ավանդական հայկական հարսանիքի մասին։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Դուք գիտեք, որ հնում հայ հարսնացուները հարսանիքի օրը երբեք սպիտակ չեն հագել, իսկ նշանված աղջիկը մատանի էր կրում ոչ միայն մատնեմատին, այլ նաև բթին։ Զարդը կարող էր լինել ոչ միայն ոսկուց, այլ նաև արծաթից։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը պատմում է, որ հարսանեկան ծեսերը սկսվել են երիտասարդ զույգի կյանքի գլխավոր օրից շատ առաջ։ Հարսանիքի համար ջանք ու եռանդ, գումար չեն խնայել, իսկ փեսացուն ու հարսնացուն այդ օրը վերածվել են թագավորի ու թագուհու։

Իսկ մինչ այդ` խնամախոսություն

Հնում երիտասարդներն ավելի վաղ տարիքում են ամուսնացել։ Խնամախոսության առաքելությունը դրվել է փեսացուի ծնողների վրա, իսկ հավանած աղջկա հորից նրա ձեռքը խնդրել են բացառապես երեկոյան ժամերին։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

«Սովորաբար գնացել են երեկոյան, որպեսզի մերժում ստանալու դեպքում խուսափեն խայտառակությունից։ Աղջկա ընտանիքը՝ որպես կանոն, առաջին խնամախոսության ժամանակ չի տվել համաձայնությունը՝ ինչ-որ վայելուչ պատրվակ բերելով։ Այլապես կարող էր թվալ, որ աղջկանից ուզում են շուտ ազատվել։ Այնպես որ, նույնիսկ ամենանախանձելի փեսացուները պետք է մի անգամ փորձեին բախտը», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Պողոսյանը։

Վերջապես ստանալով ընտանիքի համաձայնությունը՝ կողմերը պայմանավորվել են նշանադրության, հարսանիքի օրվա և հանդիսության այլ մանրամասների մասին։

Փեսացուի ընտանիքն իր վրա է վերցրել հարսանեկան բոլոր ծախսերը, ինչը լիովին տրամաբանական է համարվել։ Պողոսյանը բացատրում է`ընտանիքից, կոպիտ ասած, տարել են աշխատուժը և սերունդը շարունակողին, ուստի նման փոխհատուցումը լիովին արդարացված է տնտեսական տեսանկյունից։

Գյուղերում հարսանիքի են հրավիրել՝ ուղարկելով խնձոր կամ գինի։ Հատուկ հրավիրատոմսեր օգտագործվել են միայն 19-րդ դարի վերջին, քաղաքներում։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Հարսանիքից մեկ օր առաջ

Ուրախությունը սկսվել է հարսանիքի նախօրեին։ Ամբողջ գյուղը, ազգականները հավաքվել են հարսնացուի տանը և տոնական հաց թխել՝ լավաշ ու գաթա։ Պատրաստմանը պետք է մասնակցեին բացառապես ամուսնացած ու երջանիկ կանայք։ «Համարվել է, որ նրանց երջանկությունը կփոխանցվի հարսնացուին», - ասաց Պողոսյանը։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Վաղ առավոտից թոնրի մեջ կրակ են արել, մեծ թասի մեջ խմոր հունցել, գնդեր արել, որոնց վրա ալյուրով խաչ են արել։ Խմորն այն ժամանակ է համարվել հասունացած, երբ նկարը մասերի է բաժանվել։

Միաժամանակ ամբողջ գործընթացը պետք է ուղեկցվել է ուրախ երգերով։

Լավաշին հատուկ ուշադրություն է դարձվել, քանի որ այն խորհրդանշել է պտղաբերություն։ Հարսանիքի օրը ապագա սկեսուրը, դիմավորելով նորապսակներին, նրանց ուսերին լավաշ է փռել` մաղթելով պտղաբերություն և գդալով մեղր հյուրասիրել, որպեսզի նրանց կյանքը մեղրի նման քաղցր լինի։

Լավաշ թխելուց հետո անցել են քաղցր գաթա թխելուն։ Խմորը զարդարել են երկրաչափական և բուսական նախշերով։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Այդ ընթացքում փեսացուի տանը կատարվել է ցուլը մորթելու ծեսը։ Ցլի արյունով փեսացուի ճակատին խաչ են արել․ համարվել է, որ այն վանում է չար ուժերը, որ նոր կյանքը հաջողակ լինի։ Ցլի մսից էլ պատրաստվել է հարսանեկան սեղանի գլխավոր ճաշատեսակը՝ խորովածը։

Հարսանեկան սեղան և ոչ միայն

Հարսանեկան սեղանի ճաշատեսակները տարբեր են եղել տարբեր շրջաններում։ Այսպես, եթե մի տեղանքում խորովածը մատուցել են հաճարով փլավով, ապա մեկ այլ վայրում առանց դրա։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Սեղանն անպայման պետք է ճկվեր մրգերի ծանրությունից․ խնձորը կնոջ խորհրդանիշ է, տանձը՝ տղամարդու, նուռը՝ պտղաբերության։

Հարսանիքի օրը հարսնացուն պետք է նուռը գցեր գետնին․ որքան շատ հատիկներ դուրս թափվեին պտուղից, այնքան շատ զավակներ կունենար այդ կինը։

Ամուսնանալ արքայազնի և պարել Պուտինի հետ. 2018 թվականի սուպերհարսանիքները. լուսանկարներ

Հարսանեկան արարողությունից առաջ ընդունված էր ստուգել փեսացուի ուժը՝ առաջարկելով նրան ձեռքի մի հարվածով կոտրել կավե սափորը։

«Համարվել է, որ այդպես փեսացուն ոչ միայն ապացուցում է, որ պատրաստ է ամուսնանալ, այլ նաև վանում է չար ոգիներին», - պատմեց Պողոսյանը։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Հարսնացուն նույնպես պետք է նոր  տան շեմին կոտրեր ափսե՝ չար աչքից պաշտպանվելու և չար ոգիներին քշելու համար։ Ի դեպ, այս ավանդույթը գործում է նաև մեր օրերում։

Հարսանեկան զգեստ

Հարսնացուի հարսանեկան զգեստը կարել են կարմիր ու կանաչ կտորից՝ եզերելով ոսկեգույն ժապավենաթելով։

«Փեսացուն և հարսնացուն մեկ օրով դարձել են թագավոր և թագուհի, ուստի նրանք պետք է անթերի հագնված լինեին, զգեստները պետք է կարված լինեին լավագույն կտորներից, իսկ զարդերը լինեին ոսկյա կամ արծաթյա՝ կախված ընտանիքի սոցիալական կարգավիճակից», - ասաց Պողոսյանը։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Կնոջ զգեստի կարմիր գույնը խորհրդանշել է կրակ, կիրք։ Տղամարդու հագուստի կանաչ գույնը խորհրդանշել է պտղաբերություն։ Հարսանեկան զգեստը լրացվել է գոտիով և գոգնոցով՝ ամուսնացած կնոջ հագուստի ատրիբուտներով։

Կարմիր կամ մանուշակագույն գոտին կարվել է մետաքսից, իսկ դրա վրա ոսկեգույն թելերով գրություն է արվել։

«Հուրախութուն նրա, ով կկապի»,–գրել են՝ նշելով հարսնացուի անունը։

Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել հայկական ավանդական հարսանիք

Գոգնոցը կարող էր ուրիշ գույնի լինել, բայց անպայման նախշերով, որոնք պետք է պաշտպանեին հարսնացուին չար աչքից։

Մեծ ուշադրություն է դարձվել հագուստի կրծքի հատվածի ասեղնագործությանը, զգեստի այդ մասը սովորաբար զարդարել է նախշազարդ սպիտակ կտոր։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Հատուկ ուշադրություն են դարձրել գլխազարդին, որն իրենից ներկայացրել է մարգարտե շղթա՝ ոսկյա կամ արծաթյա մետաղադրամներով։ Հարսնացուն պետք է շատ զարդեր կրեր, որպեսզի քայլելիս դրանց զրնգոցը հեռացներ չար ոգիներին։

Փեսացուի հագուստը նույնպես պետք է կարված լիներ որակյալ կտորից։ Փեսացուի և հարսնացուի հարսանեկան շորերն օծում էր քահանան։

Ա՜խ, այդ հարսանիքը

Հարսանեկան տոնակատարությունը սկսվել է վաղ առավոտից և տևել մինչև արևամուտ։ Հարսնացուի հետևից գնացել են նվերներով և բարձր երաժշտությամբ։ Հարսնացուի ընտանիքը պետք է զսպվածություն ցուցաբերեր և այնպես չուրախանար, ինչպես փեսացուի կողմը։

Շքեղ ավտոմեքենաներ, երգիչներ` եկած օվկիանոսի այն կողմից. Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութը

Կիրառվել է նաև փրկագնի ավանդույթը։ Հարսնացուի եղբայրը թրով փակել է տան դուռը և նոր հարազատներին թողել միայն նրանից հետո, երբ փեսայի հայրը, քավորը կամ հենց փեսան փրկագին են վճարել։ Մեր օրերում այս ավանդույթը կիրառում են հարսին հայրական տնից հանելիս։

Հարսին ու փեսային առանձին են նստեցրել հարսանեկան սեղանի մոտ։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Հարսն առանձին է նստել մյուս կանանց հետ, նա պետք է մի շարք փորձություններ հաղթահարեր։ Օրինակ` աթոռին դնում էին ավել կամ այլ առարկա՝ ստուգելու համար, թե որքանով է նա ուշադիր։

Հարսի գիրկը տղա երեխա են նստեցրել, որպեսզի առաջնեկը «ճիշտ» սեռ ունենար։

«Դա չի նշանակում, որ աղջիկներին չեն սիրել։ Ուղղակի տղան ցեղը շարունակողն է», - ասաց Պողոսյանը։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Շատ պատասխանատու են մոտեցել նաև քավորի և թամադայի թեկնածություններին։ Թամադայի դերին կարող էր հավակնել շատ խելացի, բազմագիտակ, հարգված մարդ, հռետոր, որին ուշադրությամբ կլսեն։

Նորապսակներին նվիրել են զարդեր, գոտիներ, արծաթե գավաթներ կամ գինու սափոր։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Ամուսնական գիշեր և ամուսնության այլ «հետևանքներ»

Հարսանիքի օրը քահանան, ի նշան օրհնության, կարմիր, կանաչ և սպիտակ թելերից ժապավեն է կապել նորապսակների պարանոցներին, իսկ նրանց գնալուց առաջ հանել է այն։ Կարմիր թելը խորհրդանշել է կնոջը, կանաչը՝ տղամարդուն, սպիտակը՝ անմեղություն։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Հարսանիքի հաջորդ օրը տան առջև փռել են սավան՝ ի նշան աղջկա անմեղության ապացույցի։ Որպես շնորհակալություն՝ աղջկա մորը նվեր են տվել, իսկ հորական տուն ուղարկել են կարմիր խնձորներ։

Փեսայի ընտանիքն առավոտից հավաքել է ազգականներին և մտերիմներին՝ խաշ ուտելու։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

Աղջկա մայրը դստերն այցելում է հարսանիքից հետո 7-րդ օրը, երբ «գլուխլվայի» ծեսն է եղել։ Այդ օրն էլ բերել են օժիտը։

Այդ օրը հարսը ենթարկվել է վերջին փորձությանը։ Նրան տարել են բաղնիք, և լողացրել է ամուսնու տոհմի ամենատարեց կինը։ Վերջինս կարող էր եռացրած կամ շատ սառը ջուր լցնել հարսի գլխին։

Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը

Աղջիկը պետք է դիմանար այդ փորձությանը՝ ոչ մի ծպտուն չհանելով, այլապես նրան կարող էին վատ դաստիարակված համարել։