Կինոարվեստի երկրպագուները նաև վայելում էին նորաձևության լավագույն տների անկրկնելի զգեստներն ու զարդերը։ Լազուրե ափին ի Մեծ թատրոնում կայացած եզրափակիչ երեկոյի ընթացքում ցուցադրել են «Յուրահատուկները» արտամրցույթային ժապավենը։
Բոլոր այս օրերին Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցն իր «սրատես» օբյեկտիվով արձանագրել է այն լավագույնը, ինչ կատարվել է կինոաշխարհի այս փառահեղ իրադարձության ընթացքում։ Վերջին օրը բացառություն չէր։
Կաննի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», բաժին հասավ կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Խոյի «Մակաբույծները» ֆիլմին։ Կաննի փառատոնի երկրորդ մրցանակը՝ Գրան պրին, ստացավ ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանտիկ» ֆիլմը։
Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան միանգամից երկու ֆիլմ՝ Լաջա Լիի «Մերժվածները» և Կլեբեր Մենդոս-կրտսերի «Բակուրաուն»։