Երիտասարդ աղջիկը Երևանի այգիներից մեկում ածելիով վնասել է ձեռքն ու պարանոցը

Անցորդներից մեկը տեսել է նրա արնահոսող պարանոցն ու ձեռքը և անմիջապես ահազանգել է շտապօգնություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանում 26–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։

Ուղևորատար Boeing-ը 3 ժամ պտտվել է երկնքում ու վերադարձել օդանավակայան

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Շտապօգնության խումբը Արաբկիր վարչական շրջանի Բուդաղյան փողոցից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 26-ամյա մի աղջկա։ Նրա նախաբազկին ու պարանոցին կտրած վերքեր են եղել։

Նախնական վարկածով` աղջիկը այգում ածելիով վնասել է ձեռքերից մեկն ու պարանոցը։ Անցորդներից մեկը տեսել է նրա արնահոսող  պարանոցն ու ձեռքը և անմիջապես ահազանգել է շտապօգնություն։

Մեր տեղեկություններով`այդ ծայրահեղ քայլին դիմած աղջիկը ծնողներ չունի, գտնվում է հարազատների խնամքի ներքո, և, ամենայն հավանականությամբ, ընկճված վիճակում է եղել։