3 հայ երաժիշտ հայտնվել են աշխարհի լավագույն ջութակահարների թոփ 30-ում

Հայ երաժիշտները մեկ անգամ չէ, որ հայտնի են դարձել համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ վաստակելով խստապահանջ հանդիսատեսի ճանաչումն ու սերը և հռչակ բերելով նաև մեր երկրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի- Sputnik. Հայաստանը ներկայացնող, աշխարհահռչակ ջութակահարներ Սամվել Երվինյանը և Սերգեյ Խաչատրյանն ընդգրկվել են Ranker մշակութային նորությունների կայքի կազմած աշխարհի լավագույն 30 ջութակահարների ցանկում:

Այս մասին հաղորդում Culturavrn կայքը։ Նրանցից բացի ցանկում ևս մեկ հայ կա՝ Արա Մալիքյանը, որը ներկայացնում է Իսպանիան:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է դասական երաժշտության մի քանի հազար սիրահարների քվեարկության արդյունքում: Առաջին եռյակը գլխավորում են Իցհակ Պերլմանը (ԱՄՆ-Իսրայել), Հիլարի Հանը (ԱՄՆ) և Մաքսիմ Վենգերովը (Ռուսաստան- Իսրայել):