Տոնոյանն արդյունավետ հանդիպում է ունեցել Պավլովի հետ. ի՞նչ հուշագիր է ստորագրվել

ՌԴ պատվիրակությունը եկել է Հայաստան, հուշագիր ստորագրել ՊՆ–ի ընկերության հետ, հետո այցելել Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան ու Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հայ–ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյան

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա Ռոսսիի» ապրանքանիշների զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն միջև համագործակցության հուշագիր:

Աշխատանքային այցի շրջանակում ՌԴ պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, ինչպես նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան: