ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Տիմատիի ու Նազիմայի` Հայաստանում նկարահանված «Չի կարելի» («Нельзя») երգի տեսահոլովակը ոգեշնչել է ռեփերին, որ նաև լիամետրաժ ֆիլմ նկարահանի։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Սա Հայաստանն է, детка». Տիմատին ազդարարել է տեսահոլովակի պրեմիերայի մասին
«Ուրախ եմ, որ հավանել եք իմ ու Նազիմայի համատեղ աշխատանքը։ Տեսահոլովակը շատ դիտումներ ունի Youtub-ում։ Երգը ներկայացված է բոլոր թվային հարթակներում։ Կարդում էի մեկնաբանություններն ու ուրախանում։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ստեղծել այնպիսի ստեղծագործություն, որը հուզեց ձեզ», - ասում է երգիչը Instagram-ում հրապարակած իր տեսանյութում։
Ռեփերը նաև դրական է արձագանքել բաժանորդների` լիամետրաժ ֆիլմ նկարահանելու գաղափարին։ Նա խնդրել է երկրպագուներին մեկնաբանություններ գրել ու ասել՝ ինչ ժանրի ֆիլմ կուզեին տեսնել։
«Շատ եմ ուզում ֆիլմ նկարահանել, ու 100%–ով ես դա կանեմ», - ասել է Տիմատին։
Տեսահոլովակի մեկնաբանություններում իսկապես շատ է խոսվում տեսահոլովակը շարունակելու մասին։ «Նայելուց հետո տպավորությունը կիսատ է մնում, թեման ամբողջովին չի ներկայացվում, տեսահոլովակը շատ կարճ էր։ Գուցե զարգացնեք այս թեման, ու այն երջանիկ ավարտ ունենա։ Հաճույքով պրեմիերան կինոթատրոնում կդիտեի, լավ եք նայվում», «Սոցիալական մի բան նկարահանեք, որ բոլորին հասանելի լինի․․․ Պարզապես կյանքը նկարահանեք», «Սեփական թիմդ ստեղծիր ու սեփական ֆիլմեր նկարահանիր, կարծում եմ՝ շատերը կուզեն հետդ աշխատել»,– գրել են երկրպագուները։
Ռեփեր Տիմատին շրջել է Երևանում. բացառիկ լուսանկարներ, տեսանյութ
Նշենք, որ ռեփերի պաշտոնական էջում հրապարակված տեսահոլովակն արդեն դիտել են 3,6 միլիոն անգամ։ Նկարահանումներն անցկացվել են Երևանի կենտրոնում ու Հայաստանի գեղատեսիլ վայրերում։