Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընթացքի ժամանակ հրդեհվել է․ տեսանյութ

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Այրվել է բանվորներին տեղափոխող ավտոբուսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում ընթացքի մեջ ուղևորատար ավտոբուս է հրդեհվել։ Այս մասին հայտնում է news-r.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Պրիմորսկոյե մայրուղում։ Բանվորներին տեղափոխող ավտոբուսն ընթացքի ժամանակ սկսել է այրվել։

Ականատեսների խոսքով՝ ուղևորները փախել են ավտոբուսից։ Քաղաքի արտակարգ ծառայությունները հայտնում են, որ տուժածներ չկան։ Կրակը մարել են ձեռքի տակ եղած միջոցներով։

Միջադեպի մանրամասները պարզվում են։