Մնացականյանն անցյալ շաբաթ արտերկրում է եղել. ԱԳՆ–ն հերքում է «վատանալու» լուրը

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է մամուլում տարածված լուրին, ըստ որի` նախարար Զոհրապ Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Սերգեյ Լավրովի հետ ունեցած «ծանր հեռախոսազրույցից» հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի ինքնազգացողության վատանալու մասին տարածված լուրը fake է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Բաքուն բաց թողեց հայերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու կարողությունը. ԱԳՆ

«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում: Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը»,– գրում է Նաղդալյանը։

Նա իր գրառումն ավարտել է #մարդավատացել հեշտթեգով։

Հիշեցնենք` 168.am կայքն այսօր գրել էր, որ նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակն անցյալ շաբաթ կտրուկ վատացել է աշխատավայրում, աշխատակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել։ Ըստ պարբերականի` դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ ունեցած «ծանր հեռախոսազրույցից» հետո։