Հայաստանի լեռներում տեղադրված տեսախցիկների օբյեկտիվում դարձյալ կովկասյան հովազ է հայտնվել։ Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։
Որսագողերն ու ծառագողերը քրեական պատասխանատվության կենթարկվեն
«Կրկին ուրբաթ է, և կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս երիտասարդ, ուժեղ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների»,– նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երկարատև ընդամիջումից հետ Կովկասյան հովազն առաջին անգամ տեսախցիկների տեսադաշտում էր հայտնվել 2013թ–ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում` Խոսրովի արգելոցի հատուկ պահպանվող տարածքում։
Լավ լուրերի շարքից. Վայոց ձորում մարդիկ նկարել են կովկասյան ընձառյուծին. տեսանյութ
Կովկասյան ընձառյուծը (առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազ, Panthera pardus ciscaucasica/Panthera pardus saxicolor /Panthera pardus transcaucasica) գրանցված է Կարմիր գրքում։ Ոչնչացման եզրին գտնվող կատվազգիների ընտանիքի որսի կամ ոչնչացման դեպքում նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է 100 մլն դրամ տուգանք` նախկին 3 մլն–ի փոխարեն։