Հրազդանում 12 տարեկան երեխան գողություն է արել «ՀայՓոստից»

Ոստիկանությունը հայտնաբերել է գողություն կատարած երեխային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Մայիսի 24-ին, ժամը 11.05-ին ոստիկանության Հրազդան քաղաքի բաժանմունքը հաղորդում է ստացել, որ փոստային բաժանմունքում գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վթար Տավուշում. շրջանավարտին տեղափոխող ավտոմեքենան գյուղի ճանապարհին կողաշրջվել է

Ըստ հաղորդման` անհայտ անձը մուտքի դռան ճաղավանդակներից մտել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանմունք և այնտեղից գողացել ծառայողական բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, այլ իրեր և փող:

Ոստիկանությունն օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել է, որ գողությունը կատարել է Հրազդանի 12– ամյա մի բնակիչ։ Նա ներկայացել է ոստիկանության բաժին և բացատրություն տվել մանկավարժի ներկայությամբ։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է ու վերցվել։

Նախապատրաստվում են նյութեր: