ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Կաննի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», բաժին հասավ կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Խոյի «Մակաբույծները» ֆիլմին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Կաննից։
Սա աղքատ ընտանիքի պատմություն է, որից բոլոր անդամները ստիպված են գործի ընդունվել հարուստների մոտ։
Կաննի փառատոնի երկրորդ մրցանակը՝ Գրան պրին, ստացավ ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանտիկ» ֆիլմը։
Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան միանգամից երկու ֆիլմ՝ Լաջա Լիի «Մերժվածները» և Կլեբեր Մենդոս-կրտսերի «Բակուրաուն»։
Կաննի միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր մայիսի 14-ին, այսօր կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։