ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրանցել է Վայրի թռչունների որսի ու վաճառքի մասին ահազանգը: Արձագանքելով Sputnik Արմենիայի հրապարակմանը` այս մասին հայտնում է տեսչական մարմինը` խոստանալով արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել:
Հիշեցնենք` համացանցում վայրի թռչունների վաճառքի մասին հերթական տեղեկությունն էր հայտնվել, որին արձագանքել էր նաև Sputnik Արմենիան։
Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Հարությունյանն իր էջում հրապարակել էր սոցիալական կայքի «Առնեմ ծախեմ» խմբում տեղադրված մի հայտարարություն, որում Մհեր Աղաջանյան անունով օգտատերը վաճառում էր վայրի բվի ձագեր։
Հայտարարության մեջ քաղաքացին հրապարակել էր ոչ միայն վանդակների մեջ գտնվող կենդանիների լուսանկարները, այլև իր հեռախոսահամարը` պոտենցիալ գնորդների համար։