ԵՐԵՎԱՆ, 24 Մայիս — Sputnik. Դպրոցական վերջին զանգի օրը՝ մայիսի 24-ին, ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից։Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ:
Զրույցների ընթացքում ճանապարհային ոստիկանները ներկայացրել են ուժեղացված ծառայության մանրամասները. նրանք ևս մեկ անգամ հորդորել են շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում:
Ոստիկանությունիվ հայտնում են, որ հետևողական են լինելու, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության: