ԵՐԵՎԱՆ, 24 Մայիս — Sputnik. Գյումրու Լալայան փողոցի տնակներից մեկում բնակվող հայրը մայիսի 23-ի երեկոյան մեքենան ավտոտնակից հանելու պահին անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր մանկահասակ որդուն:
Որդին տեղում մահացել է: Տղամարդը 45-ամյա Արտեմ Ա–ն Է:
Գյումրու «Շտապօգնության» կայանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ դեպքի մասին իրենք ահազանգ են ստացել 20:40: Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են երեխայի կենսաբանական մահը՝ գլխուղեղի վնասվածքի պատճառով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդված 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ տրանսպորտային միոջոցի շահագործման կանոնների խախտում, որն անզգուշաբար մահվան պատճառ է հանդիսացել: