ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «ԵՊՀ նոր ռեկտորի թեկնածուի շուրջ հնարավոր են սուր զարգացումներ»

Բացասական երևույթները բուհական համակարգում եղել են, կան և կլինեն. դրանք մեկ անձով չեն պայմանավորված, իսկ ղեկավարի փոփոխությունը կարող է որոշակի շանս տալ որոշ խնդիրներ լուծելու համար։
Sputnik

Բացասական երևույթները բուհական համակարգում եղել են, կան և կլինեն. դրանք  մեկ անձով չեն  պայմանավորված, իսկ ղեկավարի փոփոխությունը կարող է որոշակի շանս տալ որոշ  խնդիրներ լուծելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին։

Նրա գնահատմամբ նման իրավիճակում, երբ կա մեծ լարվածություն ռեկտորի և նախարարության միջև` ճիշտը  ռեկտորի հեռանալն է։ 

«Հնարավոր է, որ ԵՊՀ–ում շատ սուր զարգացումներ լինեն, քանի որ տաբեր խմբեր այժմ կփորձեն իրենց թեկնածուին առաջադրել»,–ասել է Խաչատրյանը։ 

Ըստ Խաչատրյանի` ԵՊՀ  ռեկտորի պաշտոնում առաջադրվող թեկնածուն ամենակարևորը պետք է լինի մարդ, որը հեղինակություն լինի կրթության և գիտության ոլորտում, հասկանա բարձագույն կրթության խնդիրները և ճիշտ ուղղությամբ տանի համալսարանը։