Սարգսյան. «Հեղափոխությունը համահայկական մակարդակով չի կատարվել»
© Sputnik
Արցախում 2020 թ.–ին կկայանան ընտրություններ, այն ժամանակ այնտեղ էլ կլինեն փոփոխություններ։ «Իսկ հիմա Արցախում այստեղի նախկին ռեժիմի շարունակությունն է», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
Ըստ նրա` այդ մարդիկ մնացել են օդում կախված և բնական է, որ որևէ շանս կամ հույս չունեն վերարտադրվելու։ Ստիպված ստատուս են գրում, Արցախի ժողովրդի մեջ Հայաստանի իշխանությունների դեմ տարբեր լուրեր են տարածում։
«Փաստորեն, համահայկական մակարդակով հեղափոխություն չի կատարվել»,– ասել է Սարգսյանը։
Ինչ վերաբերվում է դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, քաղաքագետի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի դատական գործում առաջացած Ճգնաժամը բերեց դրան, որ ստեղծվեց նման վիճակ։