ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտներ այս պահին կառավարական առանձնատների բակային տարածքում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց համար տոնական համերգ, երգ ու պար է կազմակերպել։
Իսկ թե ինչպես է ընթանում տոնական երեկոն, ցանկացողները կարող են հետևել վարչապետի Facebook-յան էջում ընթացող ուղիղ եթերում։
Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին շնորհավորել է դպրոցն ավարտելու առիթով ու նրանց հետ լուսանկարվել։
Հիշեցնենք, կառավարական առանձնատան բակում առաջին անգամ Վերջին զանգի տոնակատարություն էր կազմակերպվել 2018թ–ին` «Թավշյա հեղափոխությունից» հետո. Այդ ժամանակ ևս Փաշինյանը հրավիրել էր սահմանապահ գյուղերի շրջանավարտներին։