Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական է տալու

Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի պարտականություններից ու վարչապետի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24–ին հայտարարել է, որ պատրաստվում է հունիսի 7–ին հրաժարական տալ։

Համացանցում նոր տեսանյութ է տարածվում. Էնդի Սերքիսը նմանակում է Թերեզա Մեյին

Նրան ստիպել են համապատասխան հայտարարություն անել կուսակիցները, ներառյալ նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Brexit–ի հարցով Եվրամիության հետ Մեյի ներկայացրած նորացված համաձայնագրից։

Նշենք, որ երկրորդ հանրաքվե անցկացնելու կողմնակիցները պահանջում են ժողովրդական քվեարկության դնել Brexit–ի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն։

Եթե Մեյի առաջարկած համաձայնագիրը հաստատվի հունիսի սկզբին, ապա Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ–ից մինչև խորհրդարանի ամառային արձակուրդը։ Եթե համաձայնագիրը կրկին տապալվի, Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը հոկտեմբերի 31–ից ոչ ուշ։

Մեյը Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետն է Մարգարետ Թետչերից հետո։