Լիոնում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ. տեսանյութ, լուսանկարներ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում պայթյուն է որոտացել։ Առնվազն 6 մարդ է վիրավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ուժեղ պայթյուն է որոտացել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր` մայիսի 24-ին, քաղաքի կենտրոնում գտնվող Վիկտոր Հյուգոյի փողոցում։

Twitter–ի հաղորդագրությունների համաձայն` հայտնի է առնվազն 6 տուժածի մասին, թեև հավանական է, որ վիրավորների թիվն ավելի մեծ է։

Lyonmag պարբերականի տվյալներով` մեխերով և հեղույսներով լցված ռումբը ծանրոցի մեջ է եղել։

Թաղամասը շղթայել են։ Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։