Գլխիվայր նետվել քարերի վրա. Գեղարքունիքում տղամարդն անհաջող փորձից հետո նորից է կրկնել այն

Լուրեր կան, որ տղամարդը արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո տարօրինակ վարք է դրսևորել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Այսօր՝ մարտի 24-ին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա մի տղա։ Նրա գլխին պատռված վերքեր են եղել։

Մեր տեղեկություններով` տղամարդն իրենց գյուղում փորձել է կյանքին վերջ տալ։ Ըստ Վերին Գետաշենում շրջանառվող տեղեկությունների՝ տղամարդը բարձրացել է իրենց տան հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության վրա ու նետվել փողոցում թափված քարերին։

Լուրերի համաձայն՝ այս գործողությունը նա կատարել է երկու անգամ և գուցե մտադրությունն ավարտին հասցներ, եթե հարևանները չտեսնեին նրան ու չտեղափոխեին հիվանդանոց։

Գյուղում խոսում են նաև, որ տղամարդը օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանից, որտեղ մեկնել էր աշխատելու, և ինչ վերադարձել է, տարօրինակ վարք է դրսևորում։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլի դրդապատճառները։