Հայտնի է` երբվանից են վաճառվելու Երևան-Բաթում-Երևան գնացքի տոմսերը

ՀԿԵ–ն հրապարակել է գնացքի տոմսերի վաճառքի օրն ու գները։ Ընկերությունը հայտնել է նաև գնացքի մեկնելու օրերն ու ժամերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Ինչու են Հայաստանում նախընտրում գնացքը. երթևեկողների թիվն ավելացել է 31%-ով

Մայիսի 25-ից տոմսերը վաճառվելու են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, Ստեփանակերտում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Երևանից Բաթում ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 45 րոպե:

Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին:

Ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

Տոմսերի գները տատանվում են 9 730 դրամից՝ պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25 420 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար (գները նշված են մեկ ուղղության համար):

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: